Գիտեմ, դու եւ իմ մուսան պսակված չեք իրար հետ,
Ուստի եւ դու կարող ես հայացք գցել ծաղրական
Քեզ նվիրված այն բոլոր ներբողներին սիրավետ,
Որոնք պոետն է ձոնում իր սիրելույն պատվական:
Դու խոհեմ ես միշտ այնքան, որքան պերճ ես ու գերող,
Եվ քեզ գովքիս սահմանից բարձր ես դասում ավելի.
Դու ձգտում ես, որ գտնես մի այնպիսի մեծ քերթող,
Որ լիարժեք ձիրքերդ ապագային վեր հանի:
Արա՛ այդպես. թող նրանք ոճեր փնտրեն բռնազբոս,
Որը բոլոր պերճախոս գրիչներն են կիրարկում,
Բայց քեզ անեղծ կտեսնես այն անպաճույճ խոսքերում,
Որոնք քեզ է նվիրում բարեկամդ ճշտախոս:
Ներկը պատշաճ կլիներ լոկ արնաքամ այտերին,
Մինչդեռ քո մեջ արյունը լիահորդ է տակավին:
Դու նշանված չե՜ս եղել իմ Մուսայի հետ երբեք,
Ուստի կարող ես առանց սրտնեղելու, լուռ կարդալ
Այն, ինչ ձոնում են այսօր քեզ պոետները նորեկ,
Ակնկալած քո բարիքն ու հովանին քո արդար:
Դու գեղեցիկ ես նույնքան,— ինչքան խոր ու իմաստուն,
Եւ վե՜ր է իմ ուժերից, քեզ, ինչպես հարկն է, գովել,—
Դրա համար նոր ոճեր ու ձեւեր ես դու փնտրում,
Ըստ արժանվույն նշելու արժանիքները քո վեհ:
Փնտրիր, ի՜նչ փույթ, եւ սակայն, երբ ձանձրանա՜ս, բարեկամ,
Դու նրանց կեղծ ու շինծու ոճերից ու ձեւերից,
Քեզ վերստին կգերի՜ քո պատկե՛րը իսկական,
Քո ճշմարիտ ընկերոջ պա՜րզ ու շիտակ տողերից:
Շպարն ու ներկն՝ անարյուն դեմքերի՜ն է սազական,
Իսկ դու՝ վերից-վար ավյո՛ւն ու արյո՜ւն ես, բարեկամ:
(59) կ՚ընդունիմ որ դուն ամուսնացած չես իմ Մուսային Հետ,
Բառերը ձօնուած, զորըս դրրողներն կ՚ընծայաբերեն
Իրենց աիրելի նիւթերու մասին, իւրաքանչիւը գիրք
Ինջնին օրՀնելով։ Որքան գիտութեամբ, նոյնքան ալ դեղով
վայելուչ ես դուն, քու արժանիքիդ սաՀման գտնելու
Զոր գովել պիտի ես չը կարենամ. եւ Հետեւաբար
Պարտաւոը ձա դուն փնտռել ի նորոյ թԹարըմ մի կընիջք,
Որ բարելաւել օրերն կարենալ:
Ուրեմըն այդպէս,
Սէր իմ, դուն փորձէ. բայց երբ Հընարել անոնք լաջողին,
Ըատիպողական ինչ Հրպումներ ալ Հրոնտորությւնն
Իրենց Թելադրէ, դո՛ւն, ճչմարտապէս ո գեղեցկութիւն,
Դուն Համակըելի իրապէս եղար, ճչմարիտ ու պարզ
Արտաայութեամբը ճչմարտախօս քու բարեկամիդ:
Լաւ է որ անոնք նկարելու փորձն իրենց դործածեն
Այտերու վըրայ, որոնք արիւնի կարիքը ունին.
Գիտեմ, դու երբեք կապված չես եղել իմ մուսայի հետ,
Եւ հետեւաբար իրավունք ունես աչքաթող անել
Բառերը բոլոր, որ քեզ են ձոնել քերթողներն հավետ,
Որպես պերճ մի նյութ, որ իրենց բոլոր գրքերն են օրհնել:
Որքան արտաքուստ գեղեցիկ ես դու, նույնքան ողջամիտ,
Եւ վեր դասելով արժանիքներիդ շարքերն անհամար`
Քերթվածները իմ դու համարում ես աղքատ ու անմիտ
Եւ անտեսելով թարմ կնիք փնտրում օրերիդ համար:
Դու ճիշտ ես, անգին, եւ այդուհանդերձ, եթե նվիրվես
Թյուր հնարքներին, որ նրանց ճարտար լեզուն հնարեց,
Դու, իսկապե՛ս պերճ, հիշիր, որ պիտի իսկապես սիրվես
Այն պարզ բառերով, որ ճշմարտախոս պոետը գրեց:
Նրա՛նց շպարը թող օգտագործվի գունատ այտերին,
Որոնք միշտ արյան կարիք են զգում, քոնն` ամենեւի՛ն:
Հա´, դու չես էղե Մուսային ընկեր, էս նորոգ դարում,
Ու քու մեղքը չի, որ հավանում ես բառերը ճոռոմ —
Որ գործածում են նոր գրողները ու գիրք զարդարում,
Փառաբանելով սիրեցյալներին, անգո´ւյն ու թոռոմ:
Ինքդ խոհո´ւն ես, ու չքնա´ղ տեսքդ — վերի´ց ա օծված,
Ու վե´ր ես գովքից: Բայց երբ անընդհատ նույն բա´նն ես լսում,
Դու է´լ ես հոգնում փառաբանության ձեւերից ծեծված,
Ուզում ես լսես, թե էս նորերը ի´նչն են նո´ր ասում:
Արա´, բան չկա: Բայց երբ կշտանաս բառերից փքուն
Ճառախոսների, ովքեր քեզ, իրո´ք, շատ են համակրում,
Հլը ուշ դարձրու, թե բարեկամդ, ճիշտ սերն իր հոգում,
Պարզ ու ճիշտ խոսքով քու գովասանքը ի´նչ կերպ ա գրում:
Վառ գույն ու ներկի կարիքը ունի անգո´ւյնը մենակ,
Բայց քո´ւ հասցեին — գույնը կեղծի´ք ա, կամ էլ հայհոյանք:
Այո, դու պսակված չես Մուսայիս,
Ուստի կարող ես անկաշկանդ դիտել
Բառերը, որ գրքերը ձոնելիս,
Կարող են գրողները շռայլել։
Դու՝ պերճ, թե արտաքնով, եւ թե՝ խելքով,
Գտնում ես, ձիրքդ բարձր է իմ գովքից,
Եւ արդ ահա փնտրում ես եռանդով
Ինչ-որ թարմ ոճ դրոշմով նոր օրերից։
Փնտրիր իմ սեր․ բայց մինչ նրանք կազմել են
Շինծու ձեւեր, որ հնչեցնեն խոսքում,
Դու, հիասքանչդ, ճիշտ արտահայտվել ես
Քո ընկերոջ անկեղծ պարզ բառերում․
Իսկ շպարը պետք է անարյուն այտին,
Մինչ քեզ վայել չէ դա բոլորովին։