Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Or whether doth my mind being crowned with you
Drink-up the monarch's plague, this flattery?
Or whether shall I say mine eye saith true,
And that your love taught it this Alchemy,
To make of monsters, and things indigest,
Such cherubins as your sweet self resemble,
Creating every bad a perfect best,
As fast as objects to his beams assemble?
O 'tis the first; 'tis flatt'ry in my seeing,
And my great mind most kingly drinks it up;
Mine eye well knows what with his gust is greeing,
And to his palate doth prepare the cup.
 
If it be poisoned, 'tis the lesser sin
That mine eye loves it and doth first begin.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Կամ արդյո՞ք իմ հոգին թագադրված ձեզնով
Ըմպում է միապետի ժանտախտը, այս շողոքորթությունը:
Կամ արդյո՞ք ես ասեմ, որ իմ աչքը ասում է ճիշտը,
Եւ այդ ձեր սերը սովորեցրեց իրեն այս ալքիմիան,
Պատրաստելու համար հրեշներից եւ բաներից անձեւ,
Ինչ-որ քերովբեներ, ձեր քաղցր կերպարին նման,
Դարձնելով ամեն վատը կատարյալ լավագույն,
Այնքան արագ, որքան առարկաները նրա ճառագայթներում են հավաքվում:
Ո՜հ, դա առաջինն է․ դա շողոքորթությունն է իմ տեսողության մեջ,
Եւ իմ մեծ հոգին խիստ արքայաբար ըմպում է այն.
Իմ աչքը լավ գիտի, թե ինչն է նրա ճաշակին հաճելի,
Եւ իր քիմքին պատրաստում է գավաթը:
 
Եթե այն թունավորված է, ապա սա պակաս մեղք է,
Քանի որ իմ աչքը սիրում է այն եւ առաջինն է սկսում:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Գուցե միայն իմ սիրտը քո պատկերով կախարդված
Ըմպի թույնի բաժակը միապետի քծնության,
Եվ կամ պետք է ես ասեմ, որ քո սերը ուխտազանց
Ուսուցել է աչքերիս այն արվեստը մոգական,
Որով նրանք այլակերպ ճիվաղներից գարշելի
Ստեղծում են պաշտելի քերովբեներ քեզ նման,
Եվ տգեղը ընկնելով տեսադաշտում աչքերի,
Արագորեն փոխվում է շքեղության աննման:
Ցնորվել են աչքերս, ճիշտ է միտքս առաջին,
Իմ վեհանձն հոգին է արքայաբար այն ըմպում,
Նրա սիրած բաները հայտնի են իմ աչքերին,
Եվ ըստ նրա ճաշակի, նրա բաժակն են լցնում:

Նվազագույն չարիք է, եթե թույն է մատուցվում,
Առաջինը տեսնելով, իմ աչքերն են այն խմում:

Մի՞թե հոգին իմ համեստ՝ արքա դարձած քո սիրով,
Որպես պատիժ մի վերին, թա՛սն է ըմպում քծնանքի.
Դե, արի ու հասկացիր,— ա՜չքն է քծնում իմ սիրող,
Թե՞ քո սիրո՛ւց սովորեց այն ալքի՛միան թովչանքի՝
Ինչպե՜ս տձեւ հիվանդին ու հրեշին վերածել
Չքնաղ անձիդ նմանվող քերովբեի ու սրբի,
Ամեն անձեւ քաոսից կատարյալ ձեւ ստեղծել,
Եւ այն էլ՝ մի վայրկյանո՛ւմ, ակնթարթում մի նրբին:
Օ՜, ես գիտեմ,— իմ աչքի քծնա՛նքն է այդ, սիրելիս,
Որ ճաշակում է հոգիս, արքայի պես ինքնագոհ,
Աչքս գիտե, թե հոգուս քիմքին ի՛նչն է դուր գալիս,
Եւ գավաթ է մատուցում ճի՛շտ իմ հոգու ճաշակով.

Եթե այն թո՜ւյն էլ լինի,— թող ի՛նքն իր մեղքը քավի,—
Չէ՞ որ աչքս է առաջին ճաշակո՛ղը այդ գավի…

(105) Արդեօք միտքը իմ, քեզ Հետ թաղակիր լինելով այսպէս,

Պիտի արքային ժանտախտն այս խըմ է չողոմ ու քըծ ինք
կամ պլիտի՞ արդեօք ըսեմ Թէ աչքն իմ ճիչտը կը խօսի,
Եւ ԹԷ սէրը քու աորվեցուց անոր կերպափոխուիլն այս,

կերպափոխելով Հրրեչներն ինչպէս եւ խառնակ իրեր,
Այնպիսի չՔեղ Հրրեչտակներու, նըմանողութեամբ
Քու քաղցըր անձին, ամէն մէկ վատեն վերաստեղծելով՝
կարծես կատարեալ նաեւ լաւագոյնն, անմիջապէս որ
Առարկաներն իր ճառադայթում էն կը կազմաւորուին։
Առաջինն Է այս. եւ չողոքորթող՝ աչքիս դատումին,
Եւ միտքը իմ մեծ, զայն արքայարար կըմապէ ցըմրուր:
ԱչՔըս լաւ դիտե Թէ իր ճաչակին ինչ է Հաճելի:
Եւ ըստ իր Քիմ քին կը մատրոուակէ բաժակն Հաճոյքին:
Թէ ԱԹունաւորուի, նրւազադոյն մեղքն է, որ զանիկա

ԱչՔըս կը սիրէ, եւ իր առաջին քայլը կը ակի:

Կամ գուցե միտքս` քեզնով հմայված ու թագադրված,
Արքաների թույն` շողոքորթութի՜ւն, ըմբոշխնեց անխոս,
Այլապես կասեմ, որ աչքս բնավ չի եղել խաբված,
Եւ որ քո սերը նրան դարձրեց մի ալքիմիկոս:
Կեղծ կախարդը այդ սատանայադեմ, տձեւ ճյվաղից
Հեզ քերովբեներ պիտի ստեղծեր պատկերիդ նման,
Կատարելություն պիտի արարեր ժանտատես կաղից`
Իր տեսադաշտում նրանց դարձնելով հեզ ու աննման.
Ո՜չ, առաջի՛նն է. շողոքորթություն ըմպեց իմ միտքը,
Այդ թույնը ըմպեց նա վեհանձնորեն ու արքայաբար.
Աչքս լավ գիտի, թե ինչ է սիրում ճաշակել քիմքը
Եւ, ըստ ճաշակի, բաժակ է լցնում իմ քիմքի համար:

Թե թունավորվեմ, չեմ ասի` աչքս մեծ չարիք գործեց,
Որ նա, հմայված, առաջինը միշտ ճաշակել փորձեց:

Կարո՞ղ ա միտքս, քեզնով պսակված, ինքն է´լ ա ըմպում
Ախտն արքաների — այսինքն, թասը — քծնանքով լեցուն:
Թե՞ էս ալքիմիան ակունք ա առնում էն թովիչ ամպում,
Որ սե´ր են ասում, ու աչքս ոչ մի հանցանք չի հունցում:
Չի՞ ձեւափոխում աչքս ճիվաղին, անհեթեթ, այլայլ,
Չի՞ դարձնում սրանց կերպդ հիշեցնող քերովբե փայլուն,
Կամ էլ չի՞ դարձնում ամենայն դժնին վսեմ, կատարյալ,
Հենց էն նո´ւյն պահին, երբ սրանք աչքիս շողե´րն են առնում:
Հենց առաջի´նն ա: Աչքս տենո´ւմ ա կեղծիքը քծնող,
Իսկ միտքս վսեմ — սա հարմարում ա իր վսեմ քիմքին:
Աչքս լա´վ գիտի, շողոմ կեղծիքի ակունքը ծնող,
Ու հենց ա´չքս ա վես խոհարարը գոռ ըմպելիքի:

Ու թե էդ թուրմը թունավոր է´լ ա, աչքս ի՞նչ անի —
Սե´րն ա ստիպում, էդ թուրմը խմի — ու առաջ ընկնի:

Արդյո՞ք հոգիս ձեզնով թագադրված
Թույն արքայի՝ քծնանք է ճաշակել:
Արդյո՞ք ասեմ, որ աչքս չի խաբված,
Եւ սերն է ձեր ալքիմիան այս տվել՝
Հրեշներից տձեւ պատրաստելու
Քերովբեներ, նման ձեր քաղցր անձին,
Վատից էլ կատարյալը կերտելու,
Երբ հայտնվում է ձեր սիրո լույսին:
Ո՜հ, առաջինն է․ դա քծնանքն է իմ,
Հոգիս արքայաբար ըմպում է այն.
Աչքիս հայտնի է, որն է հաճելին,
Եւ դա է մատուցում քիմքին միայն:

Եթե դա թույն է՝ մեղք է փոքրագույն,
Զի աչքն իմ առաջինն է այն ըմպում: