Մեր անջատման իսկ պահից, աչքս մնաց իմ սրտում,
Եվ գրեթե քայլում եմ լիակատար կուրացած.
Նրան այնպես է թվում, թե տեսնում է գերազանց,
Իրականում ոչ մի բան առաջվա պես չի տեսնում:
Քանի որ նա իմ հոգուն այլեւս չի հաղորդում
Ծաղիկների ու թռչնոց պատկերները գեղանի,
Աչքիս օտար են մնում այդ ամենը կենդանի,
Ընկալածին անտարբեր, նա ոչ մի բան չի տեսնում:
Այլանդակը ամենի, կամ չքնաղը կախարդիչ՝
Լեռ, ծով, ցերեկ ու գիշեր, ագռավ, տատրակ, աղավնի,
Նմանեցնում է աչքս քո պատկերին սխրալի,
Եվ քեզանով առլեցուն, չի ընկալում այլ ոչինչ:
Իմ սերն այնքան շիտակ է, որ ամեն ինչ տեսնելով,
Դրանք ինձ ցույց է տալիս փոխակերպված, կեղծ ձեւով:
Այն օրից, ինչ մենք հեռո՜ւ ենք, զատվա՜ծ,
Աչքիս փոխարեն՝ հոգո՛վ եմ նայում,
Իսկ աչքս՝ մթնած ու վարքը փոխած,—
Տեսնո՛ւմ է, սակայն ճիշտ չի՜ ընկալում…
Ի՜նչ էլ որ տեսնեմ քեզանից հեռու—
Թռչո՞ւն, թե՞ ծաղիկ, երկի՞նք, թե՞ ալիք—
Աչքս ա՜յլ բան է ինձ թելադրում,
Իսկ հոգիս՝ ուրի՜շ բան է ցույց տալիս…
Գեշ պատկե՛ր լինի, թե հո՜ւյժ գեղեցիկ,
Տգեղ դեմք լինի, թե գեղեցկագո՜ւյն,
Լեռ լինի, թե ծով, աղավնի, թե ցին,—
Քո տեսքո՜վ է նա տեսնում ու զգում.
Քեզնով լի,— անզո՜ր այլ բան զգալու,—
Հոգիս, ճշտի տեղ, սու՛տն է ընկալում:
(104) Քեզմէ Հեռանալ որ ըստիպունցալ, այն րոպէէն իակ
ԱչՔըս մտքիս մէջն է նստեր կարծես, եւ անիկա ոը
Շարժումները իժ կը կառավարէ, մԱ պաշտօնը ան
Մասամբ մի միայն կատարել կրնա, մասամբ ալ կոյը է.
կարծես կը տեսնէ, սակայն իսկապէս չիֆած է, մարած:
ՈրովՀետեւ ան ոչ մէկ տեսք, կերպար,
Սրտին փոխանցել կրնայ Թուչունէն եւ կամ ծաղիկէն,
կամ ուրիչ տեսքեն որ աչքը կրնայ բռնել, ըստուղել.
Միտքը կարող չէ իը արադաչարժ իրերն ըմբոնել,
հը աչքը անդամ ինչ որ կը տեսնէ չի կրնար բռնել:
Մինչեւ փակ ԷԹէ անիկա տեսնէ ամէնէն կոպիտ
Եւ կամ ամէնէն ազնիւ տեսարան, ամենասիրուն
Դեմքը եւ կամ Թէ մէկը այլանդակ արարածներէն,
Լեռը եւ կամ ծուն, ցերեկ կամ գփիչեր, աղուն, աղաւնին,
Այդ բոլորին ան քու դիմագիծիդ ձեւերը կուտար
Եւ աւելիին այլեւս անկարող, բայց քեզմով մորդուն,
ՒՆ փատածՀելի իժ միտքըս այսպէս դաւաճանելով
Ինքզինք կըր խաբէ, միտքըս դարձնելով անվատաձելի:
Ինչ բաժանվեցինք` աչքս այդպես էլ մտքիս մեջ մնաց.
Լույսը աչքերի, որ իմ քայլերն է միշտ կառավարում,
Չի գործում հիմա, ու քայլում եմ ես ասես կուրացած
Եւ դատապարտված` հավետ ապրելու մթին խավարում.
Քանզի աչքերս իմ թշվառ սրտից կողպեցին իրենց
Եւ թռչնի, ծաղկի պատկերները չեն հաղորդում նրան.
Անմասն է միտքս, եւ արագաոտն պատկերներից զերծ,
Եւ չի նշմարում իր իսկ ստեղծած ցնորքն հուրհրան,
Քանզի եթե նա այս մեծ աշխարհում տեսնի մեկ առ մեկ
Ամենաքնքուշ կամ գարշատեսիլ արարածներին,
Տեսնի սար ու ծով, ագռաւ, աղաւնի, գիշեր ու ցերեկ,
Կը նմանեցնի՛ իր տեսածը քո դիմագծերին:
Քեզնով լիացած եւ անընդունակ ավելին անել`
Իմ անդավ միտքը՛ ստիպեց աչքիս ինձ դավաճանել:
Աչքս բնակվեց իմ մտքի խորքում — հենց որ քեզ թողեց:
Ինքը, չնայած, նայում ա յանի, թե ի´նչ եմ անում,
Կամ ո´ւր եմ էթում, բայց իր պաշտոնից համարյա զրկվեց,
Ու մասամբ կույր եմ: Շատ վախտ նայում ա, բայց բան չի տենում:
Շատ վախտ չի կարում տեսածը թողնի, նորից հետ թռնի,
Ու խաբար անի հավքից ու վարդից, կամ ինչ էլ տենա:
Ու առհասարակ — արագ բաները չի կարում բռնի,
Նորից հետ բերի, որ իր տեսածը մի´տքս իմանա:
Ու ի´նչ էլ տենա, թեկուզ մի ճիվաղ, աղավնի, արոր,
Մի պերճ կերպարանք, կամ էլ մի ագռավ, կամ դեմք այլանդակ,
Մի սար կամ մի ծով, բոցավառ կրակ, մի գիշեր, մի օր,
Ձեւափոխում ա, քո´ւ դեմքն ա դնում, միանշանակ:
Հա´, ճի´շտ ա միտքս, բայց որ քու ճո´րտն ա, թեկուզեւ անչար,
Ուրիշ ճար չունի, տեսողությունս դարձնում ա անճար:
Ինչ ձեզ թողել եմ, աչքն իմ՝ իմ հոգում է.
Իսկ այն, որ շարժվելիս է ինձ օգնում
Թողել է գործն իր ու մասամբ էլ կույր է.
Կարծես տեսնում է՝ ոչ գործնականում․
Զի ոչ մի ձեւ այն չի տանում սրտին՝
Թռչնի, ծաղկի, մարմնի՝ որն այն կորզում է.
Դրանց դիտմանը չի օգնում հոգին․
Հայացքն էլ չի պահում այն, ինչ որսում է․
Զի այդ տեսածը նուրբ է, թե կոպիտ է,
Անուշագույն, թե գարշ մի արարած,
Գիշեր, թե՝ օր, լեռներ են, թե հովիտ է,
Նրանց տալիս է կերպը ձեր զտված:
Սահմանափակ՝ ձեզնով լեցուն ընդմիշտ՝
Իմ ճիշտ հոգին դարձնում է աչքս անճիշտ: