Ո՞վ կարող է ավելի ճիշտ բան ասել քո մասին,
Քան այս շքեղ գովեստը, որ դու դո՛ւ ես, դո՛ւ միայն.
Այստեղ են լոկ թաքցվել այն գանձերը թանկագին,
Որ հմայքիդ համարժեք կլինեին աննման:
Խղճուկ է այն գրիչը, որն իր նյութին չի կարող
Ավելացնել մի նորույթ եւ մեծ փառքով պսակել.
Բայց ով անձդ անայլայլ կարողանա դրվատել,
Կազնվացնի իր խոսքը ճշմարտությամբ մեծարող:
Բավ կլինի արտագրել գրվածները քո մասին,
Եվ անարատ կպահի շնորհները բնության.
Փառք ու պատիվ կբերի իր շողշողուն մտքերին,
Հիացնելով ամենքին քո պատկերով իրական:
Բայց քո շքեղ ձիրքերին միայն անեծք է թափվում,
Եվ անարժան գովեստ է փառքիդ համար մատուցվում:
Այն ո՞ր երգիչն է, որ — ինչի՜ հետ էլ համեմատի քեզ,—
Չի կարող ասել ավելի՛ն, քան ա՛յն, թե «Դու՝ դո՛ւ ես լոկ»…
Ո՞ւմ մեջ է դրել երկինքը այնքան տաղանդ ու ձիրքեր,
Որ կարողանա քեզ նման մեկին գովերգել իրոք:
Հազա՜ր անգամ վա՜յ այն բանաստեղծի խե՜ղճ բառ ու բանին,
Որն անզո՜ր է իր ներբողյալին տալ վեհություն ու խորք.
Բայց ա՛յն երգիչն է, հիրավի, ամեն գովքի արժանի,
Ով կարողանա ցույց տալ իր ձոնով, թե «Դո՛ւ՝ դո՛ւ ես լոկ»…
Թող կարողանա նա սոսկ պատկերել ա՛յն, ինչ քո մեջ կա,
Չաղարտելով ա՛յն, ինչ ստեղծել է բնությունը մայր,
Եւ կպսակվի լուսապսակով բանաստեղծական,
Արժանանալով իր մեծ արվեստով փառքերի անմահ…
Դու քո սեփական արժանիքների վարկը գցում ես,
Հավանելով այն ներբող-ձոները, որ քեզ… քծնո՜ւմ են:
(49) Մբ մեծ խօաիկն է կարող իմ այս փարնամ դովեստէն
Սփ աւելին ըսելու, թէ՝ «Դո՛ւն միայն, դուն ի՛նքդ ես».
Ո՞ր պատերուն մէջ պաՀուած ըչտեմարան գզրոցն այն
Ցծուցնել կարող է թէ՝ Քե՛զ Հաւասարողն ո՞ւր մեծաւ:
ՆիՀար խեղճուկ է գրրիչն այն որ կարող չէ երբեք
Փոքրիկ չափով բարեզարդ չունչ եւ դոյն տալ իր նիւթին.
Ո որ գրրէ Քու մասին եւ կարենայ «Դո՛ւն դուն ես»
Շեչտել, ան իր պատմութիւնը մեծարած պիտ չինի:
Ինչ որ քու մեֆդ է դրուած, ( նդ)օրինակէ Թող միայն,
Զաղարտելու բըրնութեան այնքան մատակ ըատեղծածն.
Համանմժ անակ ժայնպիսի պլիտ՝ Համբաւն իր տարած է,
Հիացմունք մժիչտ, ամէն տեղ, ոճին Հանդէպ արփուելով:
Դուն գեղեցիկ չնորՀներուղ վըրայ անէծք կը բերես
Մ իչտ փառասէը լինելով, որ գովեստներդ մ" ընդոտնէ:
Արդյոք ո՞վ է նա, որ ընդունակ է ավելին հեղել,
Քան գովքն այս հարուստ, ուր շողում է քո էությունը հեզ.
Թանկագին գանձը նրա գզրոցում պահված է եղել,
Եւ այդ խավարում հավասարազոր չի եղել այն քեզ:
Օ՜, որքա՜ն խղճուկ ու աննշան է գրիչը նրա,
Որ չի հավելում իր վսեմ նյութին փոքրիկ մի պարծանք,
Սակայն քերթողը ջինջ էությունդ եթե հասկանա,
Իր ներբողներին միշտ կավելացնի ցնծություն ու կյանք:
Թող արտագրի այն ամենը, որ գրված է քո մեջ,
Թող խճողի այն, ինչ բնությունը պարզ է ստեղծել.
Պատճենը նրան անմահ կդարձնի փառքով սնամեջ
Եւ փքուն ոճով, որ կարողացավ հմտորեն կեղծել:
Ուրեմն, անգին, ի՛նքդ օրհնությանն հավելիր նզովք,
Երբ էությունդ չեն արտայայտում դրվատանք ու գովք:
Հմայքիդ չափը ո՞վ կընդարձակի սրանից ավել,
Երբ դո´ւ սահմանն ես ամենայն չափի — տիպա´ր, օրինա´կ,
Երբ էս աշխարհում գոյություն չունի´ քեզնից առավել,
Թե´ բորբ արեւի, թե´ օվկիանոսի, թե´ պաղ Լուսնի տակ:
Անճար գրիչը գուցե էղածը մի քիչ շատացնի,
Որ քու հրաշքը դառնա առավել, արտառոց ու ջինջ,
Բայց անաչառը, թե որ ճշմարտի սահմանը չանցնի,
Քեզ արարելուց չի´ ավելացնի էղածին ոչինչ:
Կվեկալի ու — գիծդ կքաշի, առանց այլաբան,
Ու թե բարդի չես, քեզ չի պատկերի նման մի բարդու,
Ու չի մոգոնի կամ չի քչացնի ոչի´նչ, ո´չ մի բան,
Որ չխաթարի պարզն ու վսեմը: Լսո՞ւմ ես, իսկ դու
Անե´ծք ես դարձնում կերպարըդ չքնաղ, վերուստ հոյակապ,
Երբ թույլ ես տալի — քեզ փառաբանի ամմե´ն մի անկապ:
Ո՞վ է նա, որ ավելին կերկնի,
Քան ճոխ այս գովքը, որ լոկ դուք եք դուք,
Ում անձը պետք է օրինակ լինի,
Եթե կա մեկը ձեզ պես վեհաշուք։
Խեղճ թուլություն է այն գրչում ապրում,
Որն առարկան իր չի փառավորի,
Բայց նա ով անձն է ձեր նկարագրում,
Կասի դուք՝ դուք եք, եւ կճանաչվի․
Թող նա սոսկ պատճենի ձեր մեջ գրվածը,
Անփոխ թողնի ստեղծածը բնության,
Եւ այդ պատճենը կդառնա իր գանձը,
Իր ոճը կբերի հավանության:
Ձեր օրհնանքին անեծք եք հավելում,
Գովք սիրելով, որ գովքն է ձեր եղծում: