Հին դարերում թուխ կինը գեղուհի չէր համարվում,
Եթե նույնիսկ եղել է գրավիչ ու պերճ այնքան.
Բայց նա այժմ դարձել է ժառանգորդը գեղության,
Եվ անսովոր ամոթով գեղեցիկն է անարգվում:
Բայց այն օրից դեռ ի վեր, երբ տգեղը գարշելի
Պաճուճվել է սեթեւեթ, արվեստական կեղծ դեմքով,
Անուն չունի այլեւս գեղեցիկը պաշտելի,
Եվ չի փայլում վաղեմի նվիրական տարիքով:
Իմ սիրուհու աչքերը սեւաթույր են հանց գիշեր,
Եվ կարծես այն բոլորի վիշտն ու սուգն է նա կրում,
Որոնք թեեւ տգեղ չեն, բայց սիրում են կեղծ գույներ,
Արարչությանը սակայն կեղծիքով են զրպարտում:
Բայց սեւ գույնը այնպես է սազում նրա աչքերին,
Որ ասում են՝ չքնաղը պիտի լիներ այսպիսին:
Սեւ գույնը հին օրերում գեղեցիկ չէ՜ր համարվում,
Թե գեղեցի՛կ էլ լիներ՝ չէի՜ն կոչում գեղեցիկ,
Հիմա սեւն է սիրունի ժառանգո՜րդը ընկալվում,
Եւ սիրունը իսկական՝ բիճ է թվում, ընկեցի՜կ…
Այն պահից, երբ ամեն ձեռք, բնության դերն ստանձնած,
Տգեղին ներկ-շպարով դարձնում է գեղեցիկ,
Գեղեցկությունն իսկական՝ շնորհազո՜ւրկ, հալածվա՜ծ,
Քաշված համեստ մի անկյուն, անտեսվո՛ւմ է մարդկանցից:
Ահա ինչու՝ սիրուհուս աչքն ու հոնքը գեղանի,
Վարսերի հետ նրա սեւ կարծես թե սո՜ւգ են անում,
Նրա՛նց համար, ովքեր թո՛ւխ եւ ի ծնե սիրունի՛կ,
Իրենց բուն տեսքը կեղծած՝ շիկահե՜ր են ձեւանում…
Բայց այնպե՜ս է տիրուհուս սազում սո՛ւգն այդ տեւական,
Որ թվում է, թե կյանքում հենց սիրունն ա՛յդ է, որ կա՛…
(140) Աաաա Աաաա
Հին Հին դարերուն, սեւն գեղեցկութեան մաս չէր նկատուեր,
ԹԷ նըկատունը իակ, ան գեղեցկութեան անուն չէր կըրեր-
Բայց ներկայիս սե՞ւն Է յաջորդական դեղանի ժառանդն,
Եւ գեղեցկութիւնն է զըրպարտըւած՝ խառնածընութեան
հակ նախատինքով:
Եւ որովՀետեւ իւրաքանչիւը ձեռք
Ուժը բրնութեան իր վրայ է առած, գեղեցկացնելու
Տդեղն՝ խարդախուած ու կեղծ արուեստէն փոխառուած դէմքով,
Քաղցը գեղեցկութիւնը չունի անուն, եւ ոչ խորչ մը սուրբ,
Այլ Վըղծըւած է, եթէ արդեն չէ չնորՀազըըկըւած:
Ուստի աիրուծւոյս աչքերն են սեփ-սեւ. եւ աչքերն այնքան
Ցարմարած են որ, անոնք կը Թըւին ողբացող աչքեր
Անոնց որոնք չեն Թէեւ դեղած ին, սակայն զուրկ ալ. չեն
Գեղեցկութենէ, սատեղծագործութիւնը մրրոտելով
Սխալ կարծիքով
Բայց անոնք այնպես իրենց վիչտին Հետ
վայելուչ կ՚ողբան, որ ամէն լեզու կ՚ըսէ Թէ այսպէ՛ս
Պէտք է երեւնայ ինք գեղեցկութիւն:
Ո՛չ, հին դարերում սեւ գույնը բնավ չքնաղ չեն կարծել
Կամ թե կարծել են` չի կրել նրա անունը վսեմ,
Բայց սեւը հիմա գեղանիության ժառանգն է դարձել,—
Պերճություն, որին ամոթն ընկեցիկ դարձրեց նսեմ:
Քանզի այն օրից, երբ ամեն մի ձեռք ուժով բնության
Եւ շինծու դեմքով գեղեցիկ դարձրեց ամեն գարշելի,
Չքացավ անդարձ անունն ու տունը գեղանիության,
Ու դարձան սրանք անպատյու, ոչ թե նշավակելի:
Ահա, սիրուհուս ունքերը սեւ են թուխ ագռավի պես,
Աչքերն` հաճելի, բայց թվում է, թե ողբում են նրանց,
Ովքեր չքնաղ չեն եւ, այդուհանդերձ, պերճ են թվում մեզ`
Արարչությունը անվանարկելով կեղծիքով անանց,—
Այնպես են ողբում եւ այնպես սազում տխրությանն իրենց.
Որ ասում ենք մենք, թե նա, իրենով, պերճությունն է հենց:
Թուխ աչք-ծամ-մաշկը, հին-հին օրերին, լրիվ գեղեցիկ
Չէ´ին համարում, բայց մեկ-մեկ թուխն է´լ ուներ սիրահար:
Հմի հենց թո´ւխն ա ժառանգը շեկի, շեկն էլ — ընկեցիկ:
Ու զրպարտված ա չքնաղն անտեղի — ու ամոթահար:
Տեղից հելնողը ուզում ա փոխի կարգը Բնության,
Շպար ու փոշով գեշը վերածի վերին ընծայի:
Չքնաղն այլեւս համարում չունի, չունի հանգրվան,
Ու թունդ ամոթից չի կարում մեկին անշփոթ նայի:
Սե´վ են աչքերը իմ սիրեցյալի, նաեւ կրկնակի
Հարմար են սուգին՝ ողբակեզ կնոջ, թխահեր, անյեղծ,
Բայց գեղեցիկ ա, ու սուգ ա պահում, որ փառքը շեկի,
Իզուր փնոված — շպա´րն ա խլել, շինովի ու կեղծ:
Ախր էնքա´ն ա անկեղծ ու խորը վիշտն էս աչքերի,
Որ սաղ ասում են. «Ա´յ, հենց սրա´նք են՝ չքնաղ, անթերի»:
–––––
*) Էսի ու գալիք բոլոր սոնետների սիրեցյալը կին ա: Իհարկե, սոնետը տեղ-տեղ հակասական ա:
Հնում սեւ գույնը չէր կարծվում պերճանք է,
Կամ, առնվազն՝ չէր կոչվում այդպես,
Բայց այժմ սեւը գեղանքի ժառանգն է,
Գեղանքն էլ անարգված՝ խառնուրդ որպես.
Ինչ ուժը Բնության ամենք ստացան,
Պերճացնելով տգեղը արվեստով,
Չունի էլ գեղն անուն ու կացարան․
Պղծված է, կամ ապրում է ամոթով:
Ուստի մուգ սեւ են տիրուհուս ունքերը,
Եւ սուգ են իր աչքերն, ասես, պահում,
Նրանց համար, ում հույսն են հնարքները,
Եւ կեղծիքով ստեղծվածն են անարգում.
Բայց սուգն իրենց ողբին այնքան վայել է,
Որ արդ ամենքն ասում են, սա է գեղը: