Արժե՞ արդյոք, որ սերս ամպհովանի միշտ կրեր,
Եվ ընծայել արտաքուստ նրան հարգանք ու պատիվ,
Կամ ի խնդիր հավերժի, գցել ամուր խարիսխներ,
Ում ավերմունքն ու մահը կխորտակեն շատ հեշտիվ:
Մի՞թե երբեք չտեսա այն ձեւամոլ, ցոփ մարդկանց,
Որոնք լոկ այս աշխարհի բարիքները բաղձալով,
Իրենց անխառն հաճույքը խառնուրդներով եղծելով,
Կորան իբրեւ հարուստներ ողորմելի, մոռացված:
Ո՛չ, թույլ տուր ինձ ծնրադիր ընկնեմ սրտիդ պաշտելի,
Ընդունիր իմ ջերմ սերը, թեեւ աղքատ, բայց անեղծ,
Ուր կեղծիքը երբեւէ գեթ միջամուխ չի լինի,
Եվ ի նշան իմ սիրո, սեր հատուցիր դու անկեղծ:
Հեռո՛ւ, մատնիչ ժամանակ, բիրտ դատախազ կաշառված,
Չի ճանաչի քեզ երբեք անմեղ հոգիս զրպարտված:
Իմ ինչի՜ն էր պետք, ասա՜, ամպհովանին փառավոր
Եւ մեծարումն արտաքուստ՝ ի տես արա՜ր աշխարհի,
Ո՞ւմ է պետք իմ ետմահու այս կոթողի հի՛մքը խոր,
Որ շուտով զո՜հ կդառնա ավերին ու ավարին:
Քի՞չ եմ տեսել ես հարո՜ւստ, բարձրաստիճա՜ն այրերի,—
Ագահության պատճառով զրկված վերջին գրոշից,—
Այրեր, եղծում են որոնք իրենց հաճույքն անթերի
Եւ կամ դրսից հաջողա՛կ,— հուսախաբվո՜ւմ իրենցից:
Թո՜ւյլ տուր, որ ես երկյուղած երկրպագեմ քո սրտին,
Ընդունիր զո՛հն իմ աղքատ,— բայց՝ շռա՜յլ ու թանկագին,—
Որն անխառն է ու մաքուր եւ ուրիշ բան չգիտի՛,
Քան իմ ու քո փոխադարձ նվիրո՜ւմը, իմ անգին:
Հեռո՜ւ, ծախվա՛ծ զրպարտիչ.— ինչքան նե՛նգ ես ավելի,
Այնքան քի՜չ է ենթարկվում հոգիս քո նենգ դավերին:
(92) Ի՞նչ իմաստ ունի ինձ համար եթէ ես ամպհովանիին
Եմ կըրեր, միայն դրսերեւոյթով ինքզինքս պատուելով,
Եւ կամ մինչեւ իսկ մեծ հիմքեր դըրեր յաւերժին համար,
Որոնք երկուքն ալ աւելի անպէտք, պակաս պիտի գան
Քան վատնումն եւ կամ հիմքէն կործանում:
Չե՞մ տեսած միթէ
Ես անոնք որոնք կը վատնեն իրենց արտաքին դէմքին,
Կերպարին վըրայ երկար ժամանակ, եւ կը կորսընցնեն
Ամբողջը այսպէս, եւ շատ աւելին, սուղ վճարելով,
Բարդ գեղեցկութեան համար լքելով ճաշակ պարզունակ,
Ծաղկողներ խեղճուկ, եւ իրենք զիրենք միայն դիտելով՝
Վատնող, ըսպառող:
Ո՛չ. սըրտիդ մէջ թող քըծինքով յետին
Տեղ մը գըրաւեմ, եւ դուն ընդունիր մատաղ զոհըս այս,
Խեղճուկ բայց ձըրի, որ չէ խառնըւած անճահ բաներով,
Խորամանկութիւն չի գիտեր, չունի, միայն փոխադարձ
Սիրով կը յանձնէ ինքզինքը քեզի:
Ուստի, կաշառող
Ո՛վ դուն մոլորեալ, ճշմարիտ հոգին եւ հաւատարիմ
Երբ ամէնէն շատ դատապարտըւի, քու ուշադրութեան
Մէջ նըւազագոյն չափով միմիայն տեղ կը գըրաւէ:
Եւ արժե՞ արդյոք, որ ամպհովանի կրեմ անդադար
Եւ արտաքնապես ընծայեմ նրան պատիվ ու հարգանք,
Արժե՞, որ գցեմ մշտնջենության արմատներ դալար,
Որ, միեւնույն է, պիտի ունենան այնքա՜ն կարճ մի կյանք:
Միթե՞ չեմ տեսել, թե ինչպես շվայտ, ձեւապաշտ մարդիկ
Տանուլ են տվել ու թանկ վճարել կորստի համար.
Պարզ բույրը թողած՝ խառնակ հոտերով տարվել են սաստիկ-
Թշվա՜ռ ծաղիկներ, որ սպառեցին իրենց բույրն արդար:
Ո՛չ, թող հնազանդ ու միշտ անսացող լինեմ քո հոգում,
Եւ դու ընդունիր աղքատ, բայց ազատ դահամունքը իմ,
Որ իր մեջ կեղծիք ու խաբեություն չի պարունակում.
Իմ սիրտն է միայն քո հանդեպ աննենգ ու հավատարիմ:
Ուրեմն հեռո՛ւ, չքվե՛ք, բանսարկու, մատնիչ ու լրտես,
Զուր մեղադրված անխարդախ հոգիս չի ենթարկվի ձեզ:
Մեղավո՞ր էի, երբ ձեռս առա էդ ամպհովանին,
էդ մեծարանքին արժանանալով արտաքո´ւստ միայն:
Թե՞ մեղքս է´ն էր, որ հիմքը դրի պերճ խոսք ու բանի,
Իբրեւ թե հավետ, բայց անցողի´կ, կարճ, չքացո´ղ, ունա´յն:
Բա ես չե՞մ տեսե, թե ձեւամոլը աստիճանապաշտ,
Ո´նց ա զուրկ դառնում ամենայն կայքից, հանուն սեղանի,
Ընտիր, համադամ — պարզ սննդի հետ դառնալով անհաշտ,
Դառնալով ճորտը՝ էդ ախտին անբո´ւյժ, ու անսպեղանի:
Ավելի լավ չէ՞ր, որ ես քու սրտում մնայի — խոնա´րհ
Զոհաբերություն — աղքատ, անպաճույճ. Դու էլ — ի´մ սրտում,
Անխառն մնալով ձեւապաշտական կրքերից մոլար,
Ու մենք իրարի´ց առնեինք, տայինք — ազատ, անտրտում:
Ո´վ վարձու մատնիչ, միշտ մի´տըդ պահի, թո´ւնդ մեղադրես
Սրտին ճշմարիտ, չի´ հնազանդվի ինքը երբեք քեզ:
–––––
*) Անգլիացի շեքսպիրագետները ենթադրում են, որ Շեքսպիրին է´լ են ընտրել Ջեյմզ I-ի թագադրության պատվաթափորի անդամ, «ամպհովանի բռնող»:
**) Անգլիացի շեքսպիրագետներին անհայտ ա, թե էս «վարձու մատնիչն» ո´վ ա:
Ինձ ի՞նչ կտար ամպհովանին կրելը,
Ցուցադրական հարգանքը երեսիս,
Եւ կամ հավերժության հիմքեր դնելը,
Որ կարճ է, ի վերջո, քայքայումից:
Թե՞ չեմ տեսել․ հանուն շահի ապրող՝
Կորցրած ամբողջը, վճարած մեծ գին,
Ճոխ քաղցրության դիմաց, եւ կյանք մսխող՝
Դիտորդությամբ, մի հաջողակ չնչին:
Ո՛չ, թույլ տուր հնազանդ լինել սրտիդ,
Վերցրու ընծաս․ աղքատ, սակայն հոժար,
Որն անխառնուրդ է, անարվեստ, վճիտ,
Տուրք փոխադարձ՝ լոկ ինձ՝ լոկ քեզ համար:
Կորչի՛ր, ծախու լրտես․ արդար հոգուն
Ամբաստանված, դու չե՛ս վերահսկում: