Կարգերով պահոցներ՝ Սոնետ 90

Սոնետ 90

Ուրեմն ատիր, եթե ուզում ես, բայց ատիր հիմա,
Հիմա, երբ աշխարհը ամբողջ ինձ գամել է խաչին,
Բախտիս զայրույթին միացիր, ինձ ծռիր անխնա,
Միայն չդառնաս իմ դեմ սլաքված հարվածը վերջին։
Միայն չսպասես, մինչեւ սիրտս բուժվի վերքերից բազում,
Որ հետո մի նոր բանակով բզկտես այն իսպառ․
Լքիր ինչ այժմ, եթե ինձանից հեռանալ ես ուզում,
Մի թող գիշերիս հաջորդի այգը՝ անձրեւից խավար․
Արա ինչ վճռել ես եւ զուր չհապաղես
Մինչ անձկությունները մանր լափում են ինձ ագահ։
Միանգամից խոցիր։ Թող առաջինը գա
Վատթարը ամենից — այդժամ կզգամ ինչպես
       Գալիք վշտերս բյուր, որ վիշտ էին թվում,
       Քո կորստյան ցավից խամրում են, համրանում։
       1979.06.22-23